‘Վալվերդե. Ուրախ եմ, որ տրանսֆերային պատուհանը վերջապես փակվեց ‘

989

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է նոր մրցաշրջանում «կապտանռնագույններ»-ի պատրաստվածության մասին:

«Մենք ցանկանում ենք հաջողությամբ հանդես գալ Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարերում: Պետք է փորձենք պահել մեր ռիթմը: Այս պահին դա ամենակարևորն է:

Ուրախ եմ, որ տրանսֆերային պատուհանը փակվել է: Այլևս խաղացողների ապագայի վերաբերյալ անորոշություն չկա: Հիմա կարող ենք լիովին կենտրոնանալ մեր խաղի վրա: Ես գոհ եմ իմ թիմից», — իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘ Ռոնալդինյոն` իր երբեմնի խաղընկեր Լեո Մեսսիի մասին’
Հաջորդ հոդվածը‘Լոպետեգին չի կարողանում լեզու գտնել «Ռեալ»-ի պաշտպանի հետ’