‘«Վախենալու» աշխատանք. Հոլիվուդի դիմահարդարման «կնքահոր» լավագույն գործերը’

2224

Միացյալ Նահանգներում 92 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան հայտնի դիմահարդար Դիք Սմիթը՝ առավել շատ հայտնի որպես «Կնքահայրը» ֆիլմի դիմահարդար: Այս մասին իր Թվիթերյան էջում գրել է Սմիթի ուսանող Ռիք Բեյքերը:

«Վարպետը մահացել է: Իմ ընկեր և ուսուցիչ Դիք Սմիթն այլևես մեզ հետ չէ: Աշխարհն այլևս նույնը չի լինի»- գրում է Բեյքերը:

Սմիթի ամենահայտնի աշխատանքներից են «Կնքահայրը» ֆիլմում Մարլոն Բրանդոյի և «Սատանային արտաքսողը» ֆիլմում Լինդա Բլերի դիմահարդարումները: Սմիթը նաև աշխատել է «Ամադեուս» եւ «Տաքսու վարորդը» ֆիլմերի դերասանների դիմահարդարման վրա: 2012 թվականին Ամերիկյան կինոակադեմիան շնորհեց նրան պատվավոր «Օսկար» մրցանակը՝ կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար: Նա առաջին դիմահարդարն էր, ով արժանացավ այդ մրցանակին:

Հենց Դիք Սմիթը  շոու-բիզնես մտցրեց հեղուկ լատեքսը, որն օգնում էր պատկերները դարձնել ավելի իրատեսական և տպավորիչ:

Նրան կոչում էին դիմահարդարման «կնքահայրը», Հոլիվուդի ամենատաղանդավոր դիմահարդարը: Մինչ մյուսները «նախնադարյան» մեթոդներով օգտվում էին սոսնձից և ներկերից, Սմիթը փորձակում էր նոր միջոցներ:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում վարպետի լավագույն աշխատանքները:

 

Նախորդ հոդվածը‘ Վենգերը գոհ է Սանչեսից’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես.««Ռեալը» ինձ համար բարձրագույն մակարդակ է». (հարցազրույց) ‘