‘Վախկոտնե՜ր. Ցուցարարները ամոթանք են տալիս կառավարությանը ‘

1077

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները այս պահին երթով հասել են կառավարության մոտ: Նրանք հայտարարել են, որ որեւէ ակնկալիք չունեն կառավարությունից, եւ եկել են այնտեղ ուղղակի ամոթանք տալու եւ հայտարարելու, որ ի հեճուկս Տիգրան Սարգսյանի ցանկությունների՝ չեն արտագաղթելու:

«Ամոթ, վախկոտնե՜ր»,- վանկարկում են ցուցարարները: Նրանք հայտարարել են, որ իրենց հիմնական խնդիրը այժմ Սահմանադրական դատարան դիմելն է:

Հիշեցնենք, որ Ազգային  ժողովը 44 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ մեկ երրորդի կողմից նախաձեռնված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագիծը:  

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Խնդրվում է լվացք չփռել՝ «Պուտինի ժամանման պատճառով»’
Հաջորդ հոդվածը‘ ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի’