‘Վախճանվել է Արման Մանարյանը’

1496

Երեկ՝ փետրվարի 16-ին, 86 տարեկան հասակում վախճանվել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը։
Ծնվել է 1929 թվականին Թեհրանում, 1946-ին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայում եւ Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում(ՎԳԻԿ։ 1961-ին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ։
Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։
2012 թվականին նա արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի։

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Միջազգային այլ կազմակերպությունների արձագանքն ու Հայաստանի հանրության շահը’