‘Վախճանվել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան’

1174

Գերմանիայում 89 տարեկան հասակում վախճանվել է ռուսաստանցի հանրահայտ բալերինուհի Մայա Պլիսեցկայան, հաղորդել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Ուրինի խոսքով՝ իրեն զանգահարել է պարուհու ամուսինը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շդեդրինը, որի հետ Պլիսեցկայան ապրել է 57 տարի: Մահվան պատճառը սրտի սուր անբավարարություն է եղել:

«Մոտավորապես մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել էինք և քննարկում էինք իր 90-ամյա հոբելյանին նվիրվելիք տոնական երեկոյի ծրագիրը, որը կայանալու էր Մեծ թատրոնում այս տարվա նոյեմբերին: Մայան միանգամայն առույգ էր, կատակում էր, բայց հիմա նրա սիրտը կանգ է առել»,- РИА Новости-ին պատմել է Ուրինը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Երբ մենք խաղում ենք «Չելսիի» հետ, ես տպավորություն եմ ստանում, որ մեզ դիմակայում է փոքր ակումբ շատ լավ ֆուտբոլիստներով»’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Իրաքում 300 եզդի գերիների են սպանել’