‘Վախճանվել է բռնաբարության և ծեծի ենթարկված հնդկուհին’

630

Վախճանվել է Ամանաթ պայմանական անունը ստացած հնդիկ ուսանողուհին, որի խմբակային բռնաբարության լուրը երկրի բազմաթիվ քաղաքներում բողոքի ուժգին ալիքի առիթ էր հանդիսացել, հայտնում է France Presse գործակալությունը:

23-ամյա աղջիկը, որին հնդկական լրատվամիջոցները անվանում են Ամանաթ, բռնաբարության և դաժան ծեծի էր ենթարկվել 5 հարբած տղամարդկանց կողմից, Նյու-Դելիի քաղաքային տրանսպորտում:

Այս դեպքից հետո Հնդկաստանում բարձրացած բողոքի ալիքի մասնակիցները պահանջում էին ոչ միայն մահապատժի ենթարկել բոլոր մեղավորներին, այլև կանանց նկատմամբ իրականացվող բռնության դեմ պայքարի հստակ քայլեր ձեռնարկել:

Նախորդ հոդվածը‘Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Առաջին կին թեկնածուն փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ’