‘
Ամերիկացի երգիչ և երաժիշտ, The Allman Brothers band ռոք խմբի հիմնադիրներից՝ Գրեգ Օլմանը վախճանվել է 69 տարեկան հասակում: Մահվան պատճառները չեն նշվում, սակայն վերջին տարիներին երաժիշտն առողջական խնդիրներ ուներ, ինչի պատչառով մի քանի անգամ հետաձգել էր համերգները:
The Allman Brothers band-ն իր երաժշտության մեջ օգտագործում էր բլյուզի, հարդ-ռոքի և քանթրիի տարրեր: Նրան համարում են յուրօրինակ մի ենթաժանրի, այսպես կոչված՝ «հարավային ռոքի» հիմնադիրը: Կոլեկտիվը թողարկել է 11 ալբոմ: 1995 թ. ռոք խումբն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահի կազմում:
Գրեգ Օլմանը հանդես է եկել նաև որպես մենակատար, թողարկել է յոթ սկավառակ: Ամերիկյան Rolling Stone ամսագիրը երաժշտին ընդգրկել է «բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների» ցանկի մեջ:
Փոխանցում է euronews-ը:
‘