Կորոնավիրուսային վարակի հետևանքներից 82 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուսաստանցի անվանի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդել է «Մոսֆիլմ» կոնցեռնը։
Վլադիմիր Մենշովը ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր։
Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը 1981 թ․ «Օսկար» մրցանակի է արժանացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ։
Փոխանցում է tass.ru-ն։