‘Վախճանվել է «ռիթմ ընդ բլյուզի» և «սոուլի» դասական Բեն Ի Քինգը’

1295

‘

«ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում վախճանվել է ռիթմ ընդ բլյուզի» և «սոուլի» աստղ Բեն Ի Քինգը (Բենջամին Էռլ Նելսոն): Բացառիկ բարիտոն ունեցող Քինգն աստղ է դարձել 1950-ականների վերջին, 1960-ականների սկզբին: Երաժշտագետների գնահատմամբ՝ Քինգը հսկայական ավանդ ունի ԱՄՆ-ի և Եվրոպայի սպիտակամորթ հանդիսատեսի շրջանում «ռիթմ ընդ բլյուզի» և «սոուլի»  հանրայնացման գործում:

Երգիչը բարեգործական հիմնադրամ էր ստեղծել, որն աղքատ ընտանիքների երեխաներին օգնում էր կրթություն ստանալ: «Իմ երգերում լսելի են պատանեկությանս հնչյունները, երբ ես երգում էի փողոցներում և նյույորքյան մետրոյում», ասել է Քինգը բրիտանական Guardian-ին տված իր վերջին հարցազրույցներից մեկում: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Մայիսի 1-ը Թուրքիայում. Ձերբակալվել է 140 մարդ’