Վախճանվել է ռուսական ռոքի առաջամարտիկներից մեկը՝ Ալեքսանդր Գրադսկին

118

Ռուսաստանցի երգիչ և կոմպոզիտոր, ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Գրադսկին, մահացել է 72 տարեկանում։

Նախորդ օրը ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Գրադսկին Մոսկվայում տեղափոխվել է հիվանդանոց՝ ինսուլտի կասկածանքով։ Նաև հաղորդվել է, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է սեպտեմբերին կորոնավիրուսով վարակվելուց և ապաքինվելուց հետո։

Գրադսկին իր «Սկոմորոխի»- ով («Խեղկատակներ») ռուսական ռոք- շարժման առաջամարտիկներից էր հեռավոր 60-ականներին։ Նա հայտնի էր նաև որպես առաջին խորհրդային ռոք-փառատոների կազմակերպիչ, իսկ 2012-2015 թթ․ Գրադսկին հեռուստատեսային «Голос» («Ձայն») նախագծի ժյուրիի անդամ էր, որի առաջին երեք սեզոններում հաղթող են ճանաչվելնրա թիմի անդամները։

Ալեքսանդր Գրադսկին սեփական երաժշտական թատրոնն ունի, որը Մոսկվայում աշխատում է 2014 թվականից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՂրղզստան․ Հինգ կուսակցություն չի ընդունում խորհրդարանական ընտությունների արդյունքները
Հաջորդ հոդվածըՄեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի»