‘
Դատարանի սխալ վճռի զոհ դարձած բրիտանացին թոքերի հիվանդությունից մահացել է ազատության մեջ հայտնվելուց երեք տարի հետո:
Շոն Հոդգսոնը բանտում է անցկացրել 27 տարի Սաութհեմփթոնում 1979-ին տեղի ունեցած 22-ամյա Թերեզա Սիմոնեի սպանության մեղադրանքով:
Նրա դատավճիռը չեղյալ է հայտարարվել 2009-ին, երբ ԴՆԹ անալիզի արդյունքները հաստատել են նրա անմեղությունը: Ինչպես պարզվել է, սպանությունը կատարել էր ուրշ մարդ, որը Հոդգսոնի արդարացման պահին արդեն մահացել էր: Բանտից ազատվելիս 60-ամյա Հոդգսոնը խոշոր փոխհատուցում էր ստացել, բայց, ինչպես հայտնել է նրա հավատարմատար Ջուլիան Յանգը, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել ազատ կյանքին այդքան տարի բանտում անցկացնելուց հետո:
‘