‘Վախճանվել է Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնը’

3378

Ամերիկյան Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնին մահացած են գտել Լոս-Անջելեսի արվարձանում գտնվող իր տանը: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:

41-ամյա երգիչը երկու անգամ ամուսնացած է եղել, ուներ վեց զավակ:

TMZ թերթը նշում է, որ Բենինգթոնը երկար տարիներ ալկոհոլի ու թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ: Հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ մտածում է ինքնասպանության մասին, քանի որ մանուկ հասակում սեռական բռնության է ենթարկվել: Նշվում է նաև, որ նա ինքնասպան է եղել իր ընկերոջ՝ Soundgarden խմբի ղեկավար Քրիս Քորնելի ծննդյան օրը: Քորնելը մահացել է մայիսի 18-ին, Դեթրոյթի հյուրանոցներից մեկում: Դատաբժշկական փորձագետների հավաստմամբ՝ նա նույնպես ինքնասպան է եղել:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եվ կրկին շանտաժ՝ պատերազմի ուրվականով’
Հաջորդ հոդվածը‘Brexit-ի բանակցությունների երկրորդ ռաունդը. տարաձայնություններ’