‘
«Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդման ընթացքում, կոռուպցիայի դրսեւորումների վերաբերյալ մի շարք հեռակա հարցեր ուղղելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հասցեին՝ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը հնչեցրել է Կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի` Երեւանի քաղաքապետին ուղիղ եթերում բանավեճի հրավերը: Հաղորդման վարողը անմիջապես արձագանքել է՝ հրավիրելով կողմերին «Ճանապարհի» հաջորդ հաղորդմանը: iLur.am-ի հետ զրույցում Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ համաձայն է բանավեճին: Մնում է սպասել Տարոն Մարգարյանի պատասխանին:
‘