‘Վահագն Խաչատրյան. Գնալով ավելի վատ է լինելու («ՉԻ»)’

3678

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշել է, որ տնտեսական ակտիվության, աշխուժության որևէ նախադրյալ չի տեսնում։ «Անհնար է։ Ընդհակառակը, գնալով ավելի վատ է լինելու։ Տնտեսության կենսունակության համար անհրաժեշտ մեխանիզմները այլևս դադարել են աշխատել։ Պատկերավոր ասած, վառելիքն է ավարտվել, քսայուղեր չկան, խթանիչ այլ միջոցներ չեն օգտագործվում, որ տնտեսության այդ շարժիչը սկսի աշխատել։ Մենք թաղվել ենք անկման մեջ և ավելի կխորանանք, քանի դեռ համակարգի ամբողջ տրամաբանությունը, բովանդակությունը չի փոխվել։

Այս համակարգը ամբողջությամբ իրեն սպառել է։ Այն, ինչ հնարավոր է, քամում է։ Վերջին քայլը հենց կուտակային համակարգի ներմուծումն էր: Ինչ-որ տեղ ֆինանսական ռեսուրսներ տեսան, որոնք քաղաքացիները հնարավորություն ունեին սեփական հայեցողությամբ օգտագործել, հիմա դրանից էլ են զրկում։ Մեզ լրացուցիչ թթվածին է պետք, որն այս համակարգը չի տալիս։ Թթվածին, որից կօգտվեն բոլորը։ Խոսքը մի 10 տոկոսի կամ 10 հոգու մասին չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վանաձորի բյուջեն արգելանքի տակ է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին դեռ չանդամագրված, արդեն ապրում ենք ՄՄ-ի «դարդերով». «ՀԺ»’