‘Վահագն Խաչատրյան. «Ինձ համար չկա ուրիշ հարց, կա հարց՝ Հայաստանը այսօր և վաղը» (Տեսանյութ)’

934

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը, երեկ ելույթ ունենալով գերմանական Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի կազմակերպած միջազգային համաժողովի շրջանակներում և անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայտարարեց. «Եթե ուզում ենք աչքներս փակենք ու չասենք, որ Հայաստանի Հանրապետության զարգացումը հիմնականում կախված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ղարաբաղի հարցի լուծման խնդրից, եկեք չասենք դրա մասին, եկեք չասենք, որ երբ մենք հարցնում էինք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը, ոչ ոք չէր ասում, ոչ ոք չգիտեր: Ես հետաքրքրվել եմ արտգործնախարարության իմ ընկերներից: Նրանք ասել են՝ մենք իրավունք չունենք հրապարակել, որովհետև հակառակ կողմը չունի այդ ցանկությունը»:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Ռուսաստանի հետ հաշվի չնստե՞նք, Ռուսաստանի ռեալ ուժը չհաշվե՞նք այս տարածաշրջանում, մեզ մոտ՝ Հայաստանում, որ էներգետիկայի 90%-ի սեփականատերն է, որ երկաթուղին 100% կառավարում է, որ մեր հեռահաղորդակցության 2/3-ի սեփականատերն է, ամենաաշխատող ձեռնարկությունների սեփականատերն է, հաշվի չառնենք, հա՞, ո՞նց եք առաջարկում մեզ՝ քաղաքականությամբ զբաղվողներիս: Թե՞ մեզ թույլ տանք տեսական վերլուծություններ կատարել, ասենք, որ եվրոպական արժեքները լավն են՝ գնում ենք այնտեղ: Մի հատ իրենց հարցրեք, իրենք մեզ ուզո՞ւմ են, կամ մեզ ի՞նչ ձևով են ուզում»:

Պարոն Խաչատրյանը, անդրառնալով Եվրամիություն թե Մաքսային միություն հարցին, ասաց. «Իմ առաջ այդպիսի հարց մի դրեք, ինձ համար այդպիսի հարց չկա, իմ առաջ կա՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր և վաղը, ես այդ հարցն եմ ուզում լուծել, ես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը չեմ լուծելու,  ես այդ հարցը չեմ լուծելու Եվրամիության այն մարդկանց հետ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ են ուզում այդ հարցը լուծել,  ավելի լավ է՝ այդ հարցը ես ներսում լուծեմ»: 

Նախորդ հոդվածը‘Իսպանական մամուլը միակարծիք է. «Ռեալին» փրկում է մրցավարի հորինած 11 մետրանոցը (Ֆոտոշարք) (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ՆԳ նախարարը կոչ է արել երկրից վտարել գնչուներին’