‘Վահագն Խաչատրյան. Հայաստանում «հեռախոսային» արդարադատություն է ‘

1103

Հայաստանի և, ընդհանրապես, հետխորհրդային երկրների ամենակարևոր պրոբլեմն այն է, որ մենք չկարողացանք ստեղծել այնպիսի արդարադատություն, որը կախված չլինի գործադիր իշխանությունից: iLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունների մասին՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Հեռախոսային արդարադատություն է էլի, իշխանավորը զանգում է, դատավորները որոշում են կայացնում: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցությունը չանցկացներ, Վազգեն Խաչիկյանը չէր կալանավորվի, չէին բացահայտվի տարբեր բնագավառներում կոռուպցիայի ու այլ հանցագործությունների դեպքերը»,- ասաց Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում արդարադատություն չկա:

«Դավիթ Հարությունյանը միշտ գլուխ էր գովում, թե 1998-ից դատական բարեփոխումների համար ահռելի գումարներ են ծախսվել: Արդյունքում մենք արդարադատություն չունենք»,- եզրափակեց նա:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար. Առայժմ Մախաչկալայում հնարավոր չէ խաղալ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմությանը բանակցությունների է հրավիրել ‘