‘
Երեկ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները հայտարարություն են տարածել, որով պահանջում են Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել` Ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորելով որպես մշակութային վանդալիզմ: «Առավոտի» հետ զրույցում նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն ասել է. «Ճարտարապետների այդ քայլը ողջունելի է, սակայն հարց է ծագում`է ինչո՞ւ ոչ քաղաքային իշխանություններին, այլ սեփականատիրոջը: Քրեական գործ պետք է հարուցվի իշխանության նկատմամբ, իշխանության այն մարմինների, որոնք պատասխանատու են` քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության, մշակույթի նախարարության, ի վերջո` դա համարվում է պատմամշակութային արժեք: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը թույլ չտա, Հայաստանում որևէ անօրինականություն, այն էլ` այսպիսի, տեղի չի ունենա, սա իշխանության բացթողումն է»:
‘