‘Վահան Բաբայանը՝ ԲՀԿ նոր խոսնակ’

1324

Ստորեւ ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությունը.

«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք՝ իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ եւ պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին եւ մյուս գործընկերներիս՝ վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին՝ կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաեւ արդեն ստացվող շնորհավորանքների համար։

Հուսով եմ նաեւ, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն՝ կուսակցության պատասխանատու անձանց եւ անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր եւ արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ծրագրերն այդպես էլ չիրականացան’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի մեծ մասը քաղաքական մեծամասնության ընտրայլներն են’