‘
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքում անդրադարձել է Քառյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին՝ ասելով, որ հոկտեմբերի 24-ին մեր բոլորի խնդիրը Ազատության հրապարակում լինելն է: Բաբայանը նաև գրում է.
Միայն մեր հավաքական մասնակցությամբ իրականացվող գործընթացին մենք կարող ենք փոխել մեր երկիրը, մեր կյանքը, մեր երեխաների ապագան:
Վախի և անտարբերության պատը քանդված է, և մեզ մնում է միասին լծվել պայքարի, որն անկասկած պսակվելու է մեծ հաղթանակով: Մեզ անհրաժեշտ է իրականացնել շուտափույթ իշխանափոխություն, քանի որ Հայաստանը այս վիճակում երկար չի կարող սպասել:
‘