‘
Այսօ ԱԺ նիստում ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը իր ելույթը նվիրեց օրեր առաջ Երեւանի ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ի մասնակցությանն ու քվեարկությանը, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ էր տվել: Ըստ նրա`տարածված է այն ապատեղեկատվությունը, թե ԲՀԿ ավագանու ֆրակցիան դեմ է քվեարկել մանկապարտեզների, գրադարանների եւ այլ աշխատատեղերի աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այն մարդկանց, այն չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը, որոնք այդ որոշումներում կան: Դրանք էին վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ղեկավարները, իրենց տեղակալները, խորհրդականները, օգնականները եւ այլն:
Դրան հետեւեցին, ըստ պատգամավորի, տարբեր տեսակի պատվիրված հոդվածներ ԲՀԿ պատգամավորների հասցեին, ինչին ի պատասխան՝ Վահան Բաբայանը ԱԺ ամբիոնից զգուշացրեց.
«Մենք, իհարկե, այդքան ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ունենք այդ մակարդակի մանկլավիկներին պատասխանելու, բայց մենք իրենց տերերին ենք զգուշացնում, որ նման շներին քսի տալուց առաջ հասկանան, որ մեր կողմից հարվածը լինելու է շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի հզոր, եւ այդ հարվածը լինելու է ոչ թե մանկլավիկներին, այլ իրենց տերերին»:
‘