Վահան Բիչախչյանը՝ «Պոգոնի» լավագույն խաղացող

194

Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» լավագույն խաղացողը հուլիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Բիչախչյանը ստացել է քվեարկությանը մասնակցած երկրպագուների ձայների 45.4 տոկոսը, հաղորդում է ակումբի կայքը։

Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում «Պոգոնը» 2:1 հաշվով հաղթել էր «Վիձեւին», հաղթական գոլը խփել էր Բիչախչյանը։ Երկրորդ տուրում Շչեցինը ներկայացնող թիմը 1:2 հաշվով պարտվել էր «Շլյոնսկին», Բիչախչյանը դարձյալ գոլ էր խփել։  Երրորդ տուրում «Պոգոնը» 1:0 հաշվով հաղթել էր «Յագելոնիային»։ Բիչախչյանը դուրս էր եկել փոխարինման երկրորդ խաղակեսում։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն պատժել է «Ֆեներբահչեին»՝ երկրպագուների «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին» վանկարկումների համար
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկին ստացավ 9 համարը, շնորհանդեսին ներկա է 57300 երկրպագու (տեսանյութ)