Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

155

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բիչախչյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի հոկտեմբերի 9-18-ը:

Այդ ընթացքում Ալեքսանդր Պետրակովի թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Ռիգայում հոկտեմբերի 12-ին կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

23-ամյա Բիչախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըՄ-20 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատար
Հաջորդ հոդվածըՀայտնի է Խաչանովի մրցակիցը Չժուհայի մրցաշարի եզրափակիչում