Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ

267

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։

Ակումբի երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 51 տոկոսը։

Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը լեհական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Պոգոնն» ունի ֆինանսական խնդիրներ և այս ձմռանը կարող է բաժանվել հայ կիսապաշտպանից։ Transfermark-ը Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։ Գյումրիի «Շիրակի» սանը 2022 թվականին Սլովակիայի «Ժիլինայից» է տեղափոխվել «Պոգոն», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Ռոմայից»