‘Վահան Բիչախչյանը ռեկորդ է սահմանել ‘

2024

‘

Եվրոպայի լիգայի պատմության մեջ «Շիրակ»-ի խաղացող Վահան Բիչախչյանը երկու տարի անընդմեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Այս մասին հաղորդում է Գյումրին ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ տարի Եվրոպա լիգայի որակավորման փուլում գոլի հեղինակ դարձավ վրացական «Դիլա»-ի դեմ պատասխան խաղում: Իսկ այս տարի աչքի ընկավ սլովենական «Գորիցա»-ի դեմ պատասխան խաղում՝ հասնելով տպավորիչ ցուցանիշի:

Ռեկորդը գրանցելու պահին Վահան Բիչախչյանը 17 տարեկան 11 ամսական և 27 օրական էր:

Հավելենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստը այսօր արդեն 18 տարեկան է:

‘

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակը՝ ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային հավաքին’
Հաջորդ հոդվածը‘AS. Ռոնալդուն մնում է Մադրիդի «Ռեալ»-ում’