‘Վահան Հովհաննիսյանը ստիպված է լինելու Էդուարդ Նալբանդյանին «շեֆ» անվանել. Մամուլ’

1304

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Հայաստանն արտասահմանում ներկայացնելու» առաջարկ է ստացել, և այդ առաջարկն իր համար ընդունելի է եղել:

«ՉԻ» — Սա, իհարկե, խոսում է դաշնակցական պատգամավորի բացառիկ սկզբունքայնության մասին: Եթե հիշում եք՝ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս եկավ հենց արտաքին-քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի հետ տարաձայնությունների պատճառով, անձամբ Վահան Հովհաննիսյանն էլ կառավարության շենքի պատերի տակ հայրենասիրական երգեր էր երգում ու պահանջում Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Հիմա արդեն Վահան Հովհաննիսյանը ստիպված է լինելու Էդուարդ Նալբանդյանին «շեֆ» անվանել, որովհետև աշխատելու է նրա ղեկավարած կառույցում: Հետաքրքիր է՝ որևէ մեկի մտքով երբևէ կանցնե՞ր, որ Վահան Հովհաննիսյանն աշխատելու է հայ-թուրքական արձանագրություններն ստորագրած մարդու ենթակայության տակ:

Չնայած՝ չի իմացվի: Գուցե ընկ. Վահանը մտադիր է արտգործնախարարության ներսո՞ւմ պահանջել «ցյուրիխյան ուրացման» հեղինակի հրաժարականը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլորս` դեպի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևան-Վանաձոր ավտոճանապարհին’