‘Վահան Հովհաննիսյան. Որևէ սպասման համար պետք է հիմքեր լինեն ‘

771

«Ես առանձնակի հույսեր չունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպան առնչությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Որևէ սպասման համար պետք է հիմքեր լինեն, սակայն վերլուծելով ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները` գալիս ես եզրակացության, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը չի փոխվել: Բայց այդ հանդիպումը, որպես այդպիսին, շատ կարևոր է, քանի որ կիսաբաց է թողնում հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորություն ստեղծող դուռը»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Վիենայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

 

Նախորդ հոդվածը‘Փաշազադեն Գարեգին Բ-ին պատմել է հայ գերու հետ հանդիպման արդյունքների մասին’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին` երթ Ազատության հրապարակից ‘