‘Վահե Աղաքարյան. Հիշեք ձեր զրոյական տոկոսները ‘

325

Նախկին ՀԱԿ-ականներ և ներկա ՀԱԿ ականներ, ձեզանից անհամեմատ ավելի խոշոր և ձեզնից անհամեմատ ավելի մեծ ծառայություն մեր հայրենիքին մատուցած գործչից բացատրություն պահանջելու և այդ գործչին քննադատելու փոխարեն, լավ կլինի, որ հիշեք ձեր անցյալը, հիշեք, թե ինչ էիք մինչև 2008-ը և ինչ դարձաք` հայտնվելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Հիշեք ձեր զրոյական տոկոսները 2007-ին և հասկացեք, որ Լևոն Տեր-Պետրոսյան անհատն իր կողքին ունենալով զրոյական գործիչներ, ձեզ 7% ձայնի բերկրանք պարգևեց: Հիշեք, որ չկարողացաք ժողովրդին ոտքի կանգնեցնել անգամ հոկտեմբերի 27-ին և հասկացեք, որ շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի մեր քաղաքացին ոտքի է կանգնում անգամ, երբ մեկ ծառ են կտրում, ինչը մինչև 2008-ը անգամ երազել չէինք կարող:

Հ.Գ. Պարզապես չմոռանանք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ եղբայրը հանուն վարչապետի պաշտոնի ուրացավ եղբոր հիշատակը, որտեղ որդին հանուն քաղաքապետի պաշտոնի ուրացավ հոր հիշատակը:

Նախորդ հոդվածը‘Արոնյան – Կառլսեն. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Սարալանջի ավտոճանապարհները:’