‘
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքը մենք տեսանք հոկտեմբերի 10-ին և տեսնելու ենք հոկտեմբերի 24-ին: Մոտ 24 ժամ անց շարունակվելու է հոկտեմբերի 10-ին մեկնարկված գործընթացը:
Բոլորս ականատես ենք լինելու համախմբվածության և փոխգործակցության, ականատես ենք լինելու պահի, որին ժողովուրդն է սպասում, պահի, երբ քաղաքական առաջատար ուժերը միասնական գործողություններով են առաջնորդվում:
Համախմբվածության մթնոլորտն այժմ ամենուր է տիրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգում է, որ իր խոսքը բարձրաձայնող կա:
Մեր ժողովուրդը զգում ու հավատում է, որ ժամ առ ժամ հասունանում է փոփոխությունների պահը:
Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր:
‘