‘Վահե Էնֆիաջյան. ՔԿՀ-ներում, մեղմ ասած՝ մտահոգիչ վիճակ է ‘

728

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտում հայաստանյան ՔԿՀ-ներում կալանավորների պահման պայմանների կապակցությամբ:

«Ազգային ժողովի հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն այսօր այցելել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: Պատգամավորները եղել են նախնական կալանքի կալանավորման խցերում, ծանոթացել պայմաններին, որոնք ոչնչով չէին զիջում նախորդ օրը այցելած «Նուբարաշեն» ՔԿՀ-ին: Մեղմ ասած` մտահոգիչ իրավիճակ էր, հատկապես նախնական կալանքի մեջ գտնվող կալանավորների խցերում` չնայած այն հանգամանքին, որ շատերը, հնարավոր է` դատավարությունից հետո լինեն ազատության մեջ և ապրեն առօրյա կյանքով:

Հ.Գ. Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կայանալու են խորհրդարանական լսումներ, եթե ունեք առաջարկներ օրենսդրական կամ ՔԿՀ համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, սիրով կընդունեմ և լսումների ժամանակ կանդրադառնամ դրանց», — ասվում է պատգամավորի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անհանգստացած է Հայաստանում միասեռականների հանդեպ անհանդուրժողականության աճով ‘
Հաջորդ հոդվածը‘ Ռուսաստանում «փակել են» ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովին, առայժմ` 48 ժամով’