Վահրամ Աթանեսյան. Պարտվել է աղդամացված Չհայաստանը

624

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրում է.

«-Հայաստանը չի պարտվել, պարտվածը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյանի ռուսահայաստանն է,- գրում է Lragir.am-ը:

Այո, Հայաստանը չի պարտվել, բայց դա հենց Տեր-Պետրոսյանի Հայաստանն է: Իսկ պարտվել է ոչ թե ռուսահայաստանը, այլ՝ ղարաբաղա-նժդեհա-դաշնակցական Չհայաստանը, որի կարկառուն ապոլոգետներից մեկն էլ տարիներ շարունակ այդ լրատվամիջոցն է եղել՝ 88-ի Շարժման նախակարապետությունը վերագրելով հադրութցի մի քանի ռուսախոս տղաների եւ հայկական ռազմարվեստի «դասական օրինակ» ներկայացրել Տողի «ռազմական օպերացիան»:

Անհնար է, որքան էլ ոմանք ճգնեն, բաժանարար գծել 1998-ի եւ 2018-ի իշխանազավթման միջեւ: Դրանք նույն «մեդալի» երկու՝ միմյանց փոխլրացնող, դաջվածքապատկերն են՝ կոփված նույն «ձուլարանում»: Տեր-Պետրոսյանն այդ գծից անդին է՝ հայկական քաղաքակրթության երեքհազարամյա ինքնագոյության տիրույթում: Պարտվել է աղդամացված Չհայաստանը:

Վաղը մենք ունենալու ենք քաղաքակրթական Հայաստանի վերագտնում, որ մեկ-միասնական-անտրոհելի տիրույթ է վերադարձնելու նաեւ Արցախը: Ձեր կոլաբորանտ ձեռքերը հեռու պահեք Հայաստանից»:

Նախորդ հոդվածըՀՖՖ․ Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը17-ամյա Աբդուսատորովի սենսացիոն չեմպիոնությունն ու հայ շախմատիստների արդյունքները