‘Վահրամ Թոքմաջյան. Հայաստանի իշխանությունը լավ է սերտել Հիտլերի պատգամը’

2675

1990-ականների, 2000-ականների սերունդը չգիտի, թե ինչ է Մարտի 1-ը, ու դա արված է ակադեմիական շրջանակների, «պալատական պատմագիրների» ջանքերով, Ազատության հրապարակում կայացած «Սկիզբ-88» տոնական հավաքի ժամանակ ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:  

Նա մեջբերեց նացիստական Գերմանիայի առաջնորդ Հիտլերի խոսքը. «Տվեք ինձ դասագիրք գրելու իրավունք, եւ ես կվերցնեմ իշխանությունը»:

«Էս իշխանությունը ինչ սովորել, չի սովորել, այդ մի նախադասությունը լավ է սովորել: Եթե կարդաք Շարժման տարիների մասին այսօրվա դասագրքերում առկա շարադրանքը, կապշեք, որովհետեւ Շարժման ամենաառանցքային դեմքերը դուրս են թողնվել դրանցից եւ առաջին շարքերում են հայտնվել այն ժամանակվա երրորդ-չորրորդ էշելոնի գործիչներ, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով այսօր հայտնվել են առաջին շարքերում»:

Այդ առումով, ըստ պատմաբանի, վերջերս Աշոտ Սարգսյանի հեղինակությամբ լույս տեսած գիրքը պետք է դառնա ձեռնարկ այն մարդկանց համար, ոորնք իրապես ուզում են իմանալ այդ շրջանի պատմությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ալեքսան Հակոբյան. Ղարաբաղյան շարժման գլխավոր դասը սերն է’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Մարության. Շարժման առանձնահատկությունը նրա համաժողովրդական լինելն էր’