‘Վաղաժամկետ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ անցած ակումբները’

1035

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 ակումբներ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում:

5-րդ տուրի արդյունքում 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը» ու Դոնեցկի «Շախտյորը»: Նախորդ տուրում նման բախտի էին արժանացել նաև Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն ր պորտուգալական «Պորտուն»:

«Ռեալը», «Բավարիան», «Չելսին» ու «Պորտուն» արդեն ապահովել են նաեւ խմբերում առաջին տեղերը:

Ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 2 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Նախորդ հոդվածը‘Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կկանգնի դատարանի առաջ’