‘
Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու է 2014 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Ինչպես գրում է «ՀԺ»-ն, այս տարի պետբյուջեից նախագծի հետ հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ՊԵԿ-ը չի ներկայացնելու: Նշենք, որ սովորաբար պետական բյուջեի նախագծի հետ զուգահեռ՝ ներկայացվում է հարկային և մաքսային օրենսդրություններում փոփոխությունների փաթեթ, որի իմաստն այն է, որ հնարավոր լինի նախատեսված բյուջեն հավաքագրել: Ըստ որոշ դիտարկումների՝ այս տարի նման փաթեթ չներկայացնելը կարող է պայմանավորված լինել Հայաստանը ՄՄ կազմում ընդգրկելու որոշմամբ:
‘