‘«Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»․ Արամ Մանուկյանը՝ ոստիկանին (տեսանյութ)’

6514

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին այսօր թույլ չեն տվել բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դարպասների դիմաց։ Նախորդ շաբաթ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փողոցով քարշ տալով հեռացրել էին նրանց նախագահականի դիմացից, իսկ այսօր անգամ թույլ չեն տվել մայթն անցնել, հաղորդում է epress.am-ը:

Դեպքի վայրում գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ոստիկաններից պահանջել է բացատրություն տալ, թե ինչ իրավունքով էին նրանք նախորդ շաբաթ ուժ կիրառել զոհված զինվորների ծնողների նկատմամբ։

Ոստիկանները պնդել են, որ ամեն ինչ օրենքով են արել, կատարել են իրենց ծառայողական գործառույթները։

«Գործողությունները պետք է լինեն մարդկայինի, բարոյականի սահմաններում։ Մի անցեք սահմանը։ Էքուց ինքը չի լինելու (նկատի ունի Սերժ Սարգսյանին ֊ խմբ․), դու մնալու ես էս երկրում։ Ի՞նչ ես ասելու էդ օրվա ձեր արածի համար․․․ Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են», ֊ ասել է Մանուկյանը։

Մանրամասները՝ epress.am-ի տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի տարածքում պահվող հայ զինծառայողին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’