‘Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարարը’

666

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Մարտի 7-ին, ժամը 12.30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ժամը 14.00-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ աշխատանքի նախարարություն. «Շնորհակալությունով տուն չես պահի» արտահայտությունը կոռուպցիոն վտանգ է պարունակում’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշարը կմեկնարկի Արոնյան-Կառլսեն պարտիայով’