‘Վաղը Նոր Նորքում ջուր չի լինի’

592

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից` Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ին

• ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

• իսկ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ, Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Ծառերը հատվել են, բայց այգին բարեկարգվում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» + «Ռեալ». Երազանքների թիմը’