‘Վաղը ՍԴ-ն կլսի ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող հայցը’

946

Մարտի 5-ին, ժամը 10-ին Սահմանադրական դատարանում կայանալու է ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի դիմումի գործով դատական նիստը, հաղորդում է «Ա1+»-ը:

Գործով զեկուցողներ են նշանակված Հ. Նազարյանը և Վ. Հովհաննսիյանը: Որպես պատասխանող կողմ է ներգրավված Ազգային ժողովը, որը ՍԴ է ներկայացրել բացատրություններ գործի առնչությամբ: Դիմող կողմը ևս ՍԴ է ներկայացրել դրանց վերաբեյալ իր բացատրությունները:

Հայցը վերաբերում է ընտրագրավին։

Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Նարինե Մկրտչյանը վստահ է՝ այս սկզբունքը պետք է իր արտացոլումն ու զարգացումը գտներ օրենսդրության մեջ: Ընտրական օրենսգիրքն ընդունելիս ԱԺ-ն պետք է նախատեսեր արդյունավետ մեխանիզմներ ժողովրդի կողմից իր իշխանության իրացումն ապահովելու համար: Մինչդեռ ընտրագրավի սահմանմամբ ժողովրդի առջև դրվել են անհիմն խոչընդոտներ թե´ թեկնածուների առաջադրման և թե´ ընտրության իրականացման առումով:

Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նարինե Մկրտչյանի Նախագահի ընտրություններին չմասնակցեց ընտրագրավի պատճառով։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Չէի ասի, թե ես կոսմոպոլիտ եմ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլավորները ԵՊՀ դիմաց շարունակում են պահանջել ռեկտորի օգնական -«հրամանատարի» հրաժարականը (թարմացված, լուսանկարներ)’