‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնել է Մոսկվա: Օմբուդսմենի աշխատակազմից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ ավարտվել են մոսկովյան այցի շրջանակներում նախատեսված Պաշտպանի հանդիպումները:
Կարեն Անդրեասյանը Երևանում կլինի վաղը և հանդիպման մանրամասները կներակայցնի նույն օրը՝ 16.00-ին, Պաշտպանի գրասենյակում (Պուշկինի 56 ա) կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ:
‘