‘Վայդենֆելեր. «Իրավիճակը բարդ է, սակայն ավելի դժվար ժամանակներ են եղել»’

630

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը հայտարարել է, որ իր թիմը բարդ իրավիճակում է հայտնվել միավորներ կորցնելու պատճառով: Սակայն ամեն դեպքում դարպասապահը վստահ է, որ իր թիմը կարող է հաղթահարել այդ դժվարությունները:

«Անկասկած, մենք դրությունը բարդ է: Սակայն 2006/07 մրցաշրջանում մենք ավելի վատ իրավիճակում էինք հայտնվել. 27 տուրից հետո 17-րդ հորիզոնականում էինք գտնվում: Սակայն միահամուռ ուժերով խնդիրը լուծեցինք: Նույնը կանենք հիմա»,_ Վայդենֆելերի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 18 տուրերից հետո Յուրգեն Կլոպի թիմը 16 միավոր է վաստակել եւ մրցաշարային աղյուսակում նախավերջին հորիզոնականն է զբաղեցնում:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Մեսսիի հետ ընդհանուր լեզու է գտել’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգան կրկին ամենաշատը ծախսեց տրանսֆերային պատուհանի ժամանակ’