‘Վայոց Ձորի մարզպետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»’

1429

Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանը Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»: Այս մասին գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին, և հավելում. «Մարզպետը, ենթադրելով, որ վարչապետն անձնական նախաձեռնություն է դրսևորել, դիմել է Սերժ Սարգսյանին: Վերջինս լսել է նրան և ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար: Մեր տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել: Սակայն արտաքին գործերի նախարարությունում այժմ զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն»:

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի որդին «յուղոտ» պաշտոնի է նշանակվել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Օգնենք ազատամարտիկին միասին…’