‘Վայոց ձորի մարզպետը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան’

1057

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը երեկ իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Նույն օրը, Սերժ Սարգսյանի որոշմամբ, նա նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա):

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել 2012 թ. հունիսի 22-ից: Մինչ այդ նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանն էր:

Նախորդ հոդվածը‘Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ՈՒԵՖԱ-ն կհրապարակի Սերբիա — Ալբանիա հանդիպման միջադեպի վերաբերյալ իր որոշումը’