‘Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի գործով նյութերը ՀՔԾ-ն առայժմ չի ստացել’

743

Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը երեկ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք` սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ: Այս մասին iLur.am-ին հայտնում են ոստիկանությունից: Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չհայտնեց:

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 23-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, Բագրատյանն իր 17-ամյա որդու հետ ներխուժել է Արտաբույնք գյուղի ընտրատեղամաս, փորձել  վերցնել  քվեարթերթիկներն ու հեռանալ: Դիմադրություն ցույց տված ոստիկանին Բագրատյանը գլխով հարվածել է:

Գործի մանրամասները ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ: Այնտեղից մեզ հայտնեցին, որ այս գործով նյութերը ՀՔԾ-ն առայժմ չի ստացել:

Նախորդ հոդվածը‘Թայվանցի ձկնորսներին հեռացրել են վիճելի կղզիներից ջրցանների օգնությամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը հանձնարարել է 40%-ով բարձրացնել մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձը’