‘Վանաձորի քաղաքապետը հերթական անգամ «դուրս է տվել». Մամուլ’

2594

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր անգրագետ և անբանիմաց խոսքերով։ Նրա «եշծե, սուկի» ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ։ «Հրապարակը» գրում է, որ վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո–Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում։ Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն։ Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով, Դարբինյանը հայտարարել է՝ Թումանյանի հետիոտներից է։

Հիշեցնենք, որ նույն այդ ՀՀԿ-ական անգրագետ քաղաքապետը, դեռ 2011 թ. Վանաձոր է հրավիրել Ուկրաինայի դեսպանին և դեսպանատան մի քանի աշխատակիցներին։ Հյուրասիրության ժամանակ Ս. Դարբինյանը, ափսեի մեջ դնելով գառի խաշլամայի թիակի լավ կտորները, դիմել է դեսպանին. «Ешьте, суки, ешьте»։ Դեսպանը և հյուրերը զարմացած և սառած նայել են՝ չհասկանալով կատարվածը, այնինչ Դարբինյանը նորից կրկնել է. «Ешьте, суки, ешьте»։

Նախորդ հոդվածը‘էթիկայի հանձնաժողովը «սամավոլկա» է թռել . Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իրանի հարցով բանակցությունների երրորդ օրը կարող է վճռորոշ լինել’