‘Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երթևեկությունը վերականգնված է’

721

Հունիսի 3-ին, ժամը 19.17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

ԱԻՆ կայքը գրում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ը ծածկվել է ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությանը:

Ժամը 22.55-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, արգելափակված ավտոմեքենաներ չկան:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները իրականացվում են «Ալավերդու» և «Վանաձոր» ՃՇՇ-ների տեխնիկաներով:

Հունիսի 4-ի ժամը 00.13-ի դրությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են:

Ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնված է:

Նախորդ հոդվածը‘Ահա և ամբողջ վիճակագրությունը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի հավաքականի վերջնական կազմը’