‘
ՀՀ Սյունիքի մարզի Վանեք համայնքում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է Վանեքի համայնքապետ Սամվել Առաքելյանից: Նշենք, որ այս կարգավիճակում է նաև նույն մարզի Լծեն համայնքը: Վանեքում այս պահին ապրում է ավելի քան 40 մարդ, իսկ դպրոցի աշակերտների թիվը 11 է:
«Էդ փոքրիկն էլ ծնվել է 4 տարի առաջ: Դե հիմա ես ի՞նչ անեմ: Ես այս գյուղում անասնաֆերմա ունեմ և աշխատելու նպատակով մի երկու ընտանիք եմ բերել գյուղ, որպեսզի գոնե կարողանամ այդ կերպ լցնել գյուղը: Մեզ մետ՝ գյուղում, խայտառակ վիճակ է, հիմնականում փախստականներ են ապրում»,- ներկայացրեց գյուղապետը: Նրա խոսքով՝ ծերացող մարդկանց թիվը գերազանցում է երիտասարդների թվին:
‘