‘
Թուրքիայի իշխանությունները որոշել են Վանի հայկական գերեզմանոցի տեղում գոմ և անասնակերի պահեստ կառուցել:
Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, բազմաթիվ երկրաշարժերից հետո 20 հազար քմ տարածության վրա պահպանվել է շիրմաքարերի մի մասը, որոնք կարող էին դառնալ պատմական ժառանգություն, սակայն Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածքը փորել է շենքեր կառուցելու համար: Տեղի համայնքի ղեկավարը դիմել է դատարան` շինարարությունն արգելելու նպատակով, սակայն` առայժմ ապարդյուն: Իսկ շիրիմներն ավերվել են, տեղի բնակիչները բազմաթիվ տապանաքարեր օգտագործել են որպես շինանյութ:
Նշենք, որ սա Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ակոռի գյուղի գերեզմանոցը լիովին ավերվել է գանձ որոնողների կողմից: Հանգուցյալների ոսկորները ցրված են շրջակայքում:
‘