Վանո Սիրադեղյանը միշտ հիշվելու է, իսկ դուք նույնիսկ կենդանության օրոք արդեն մոռացված եք

7287

Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է․

«Տարիներ շարունակ երբ լսում էի տարատեսակ մարդկանց հայհոյանքն ու զրպարտանքը ՀՀ առաջին իշխանությունների, հատկապես Վանո Սիրադեղյանի հասցեին, ինքս ինձ փորձում էի համոզել, որ նորմալ է` եթե իշխանություն է, պիտի քննադատեն էլ, զրպարտեն էլ, մարդ են, ոչինչ: Հիմա կարծիքս փոխել եմ: Կարծում եմ, որ եթե դրանք նույնիսկ մարդ են, ապա ավելի գերադասելի է անասուն լինել, քան էդ տեսակ մարդ, որովհետև չունեն գոնե նվազագույն էթիկայի զգացում` ժամեր առաջ վախճանված գործչի մասին գոնե մի քանի օր լռելու:

Տգեղ է նաև էն մարդկանց պահվածքը, որ իբր ուզում են Վանոյի մասին անաչառ կարծիք հայտնել. «ինքը սուրբ չէր, բայց լավ բաներ էլ ա արել, պիտի համ լավը հիշել, համ վատը»:

Կեղծավոր փարիսեցիներ, խղճուկ մարդիկ, իսկ ո՞վ էր սուրբ, Սևա՞կն էր սուրբ, Դրո՞ն էր սուրբ, Խանջյա՞նն էր սուրբ։ Սուրբ լինելը ի՞նչ կապ ունի։

Պետական գործիչներին դատում են լրիվ այլ կատեգորիայով, այն է. պաշտոնեական լիազորությունների շրջանակում պետության հանդեպ ծառայություններով:

Վանո Սիրադեղյանի ծառայությունները մեր երկրի նորանկախ պատմության ընթացքում ծանրակշիռ են: Միգուցե ամենածանրակշիռը` առաջին նախագահից հետո: Դա էդպես է և էդպես էլ կլինի, ինչքան էլ դուք ձեր սահմանափակ ու աբիժնիկ աշխարհայացքով չտարբերեք քեֆի սեղանի շուրջ ասված խոսքուզրույցը` ռեալ քաղաքականությունից:

Ցավն էն է, որ հույս էլ չկա, թե երբևէ կտարբերեք:

Վանո Սիրադեղյանը թե՛ պետական ծառայություններով և թե՛ գրականությամբ միշտ հիշվելու է, իսկ դուք նույնիսկ կենդանության օրոք արդեն մոռացված եք, եթե նույնիսկ դեռ քարշ եք տալիս ձեր խեղճ գոյությունը»:  

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Նախորդ հոդվածըԻսպանիայում կարգելվի պոռնկությունը
Հաջորդ հոդվածըՊենտագոնի նախկին ղեկավարը պատմել է ԱՄՆ նախագահների մասին, որոնց հետ աշխատել է