‘Վան Բաստենն էլ հրաժարվեց ՊՍԺ-ից’

648

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առայժմ չի կարողանում փոխարինող գտնել թիմի մարզիչ Կառլո Անչելոտիին, որը հուլիսի սկզբներին գլխավորելու է «Ռեալը»:

Հերթական մասնագետը, որը հրաժարվել է փարիզյան ակումբում աշխատելու առաջարկից, հոլանդացի Մարկո Վան Բաստենն է, հայտնում Voetbal International-ը:

«Մարկոն ցանկանում է իր պայմանագիրը «Հերենվենի» հետ աշխատել մինչեւ վերջ»,- ասել է Վան Բաստենի գործակալ Պերի Օվերեմը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Վան Բաստենը մերժել էր թուրքական «Էսկիշեհիրսպորի» առաջարկը:

Նշենք, որ ՊՍԺ-ն այս ժամանակահատվածում չկարողացավ նաեւ թիմ հրավիրել Գուս Հիդինկին («Անժի»), Անդրե Վիլաշ-Բոաշին («Տոտենհեմ»), Ֆաբիո Կապելոյին (Ռուսաստանի հավաքական) եւ Ֆրանկ Ռայկարդին, որը նախկնում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ էին արձանագրել բանկոմատների տեսախցիկները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի «Ոսկե Ծիրան» 10-րդ կինոփառատոնին’