‘
Հոլանդիայի հավաքականի, «Այաքսի», «Միլանի» հայտնի ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենն իր կարծիքն է արտահայտել համաշխարհային ֆուտբոլի գլխավոր դերակատարներից Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի վերաբերյալ: Վան Բաստենը նախապատվությունը տալիս է «Բարսելոնայի» առաջատարին:
«Ռոնալդու՞, թե՞ Մեսսի: Ռոնալդուն տպավորում է, շատ գոլեր է խփում, բայց ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին: Նա ավելի բնական է և տաղանդավոր»,-Մարկո վան Բաստենի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն 17 խաղում խփել է 23 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում, իսկ Մեսսին մասնակցել է 15 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:
‘