‘
Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ֆրանսուա դե Կեերսմեկերը հաղորդել է, որ Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Հիշեցնենք, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հեռացվել է աշխատանքից։
-Վան Գալը կարող է լինել թեկնածուներից մեկը։ Եթե նա հետաքրքրվի այդ աշխատանքով, ապա մենք կդիտարկենք նրա թեկնածությունը,-պաշտոնյայի խոսքն է մեջբերում «Daily Mail» պարբերականը։
‘